![](https://panorama.am/news_images/620/1858341_1/103.thumb.jpg)
Հայտնի են վոյեյբոլի լավագույն ուսանողական թիմերը
Ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների և աղջիկների մրցումները:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ աղջիկների պայքարում հաղթել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների թիմերը:
Տղաների մրցապայքարում լավագույնն է ճանաչվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը գրավել է 2-րդ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը՝ 3-րդ տեղը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր թիմերին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ:
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներին մասնակցելու հայտ էին ներկայացրել Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների 11, ինչպես նաև Շիրակի, Վանաձորի, Գավառի և Արցախի պետական համալսարանների թիմերը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոստոմյան. Կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն
- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)