Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ
Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջել է Վրաստանի թիմին:
Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի թիմային ԵԱ. Մարիա Գևորգյանը Հունաստան-1-ի հետ խաղում հաղթանակ է բերել թիմին
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթել է Նիդեռլանդների թիմին
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել Խորվաթիայի հետ
- Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Սերբիային
- Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հունաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց