Կրեմլն արձագանքել է Լենինի մարմինը թաղելու կոչերին
Խորհրդային միության քաղաքական գործիչ Վլադիմիր Լենինի մարմինը թաղելու հարցի հետ կապված տարբեր կարծիքներ կան, հասարակական բավականին աղմկահարույց թեմա է, բայց այն Կրեմլի օրակարգում չկա: ՆՏՎ-ի փոխանցմամբ, մեկնաբանելով Լենինի մարմնի թաղման հետ կապված հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Վլադիմիր Պեսկովը:
Այսօր Լենինի մարմինը թաղելու կոչերով հանդես է եղել Չեչնիայի առաջնորդ Ռ. Կադիրովը: Նա կարծիք է հայտնել, որ պատմական տեսանկյունից նման որոշումը ճիշտ կլինի, բայց միաժամանակ հավելել է, որ այդ հարցը պետք է լուծի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս հարցը բաձրացրել է նաև հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով հայտարարել է 2018 թ. ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա առաջարկել էր հեռացնել Լենինի մարմինը Կարմիր հրապարակից:
«Ահա հիմա Կադրիովն իմ հետևից կոչ է անում թաղել Լենինին: Ճիշտ է, ավելացնում է, որ հարցը պետք է լուծի նախագահ Պուտինը: Որոշողը, Ռամզան Ախմատովիչ, չպետք է Պուտինը լինի, այլ ռուս ժողովուրդը՝ սեփական ընտրությամբ և հանրաքվեով: Մարտին, օրինակ, պետք է որոշի՝ ով դառնա նախագահ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Սոբչակն իր Ֆեյսբուքում:
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ խորհրդային առաջնորդի մարմնի թաղման հարցով հնարավոր է հանրաքվե, բայց ապագայում:
Լենինի դամբարանը գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում: Դամբարանի սգո դահլիճի սարկոֆագում Վլադիմիր Լենինի զմռսած աճյունն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը