Twitter-ը պատահաբար ջնջել է Թրամփի էջը
Twitter-ը պատահաբար ապակտիվացրել է ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի միկրոբլոգը։ Twitter-ի աշխատակցի սխալի պատճառով օգտահաշիվն անջատվել է 11 րոպեով: Այս մասին գրում է telegraf.com-ը:
Ընկերությունում նշել են, որ դա պայմանավորված է մարդկային գործոնով:
«@realdonaldtrump օգտահաշիվը պատահաբար արգելափակվել էր Twitter-ի աշխատակցի սխալի պատճառով։ Օգտահաշիվն անջատվել է 11 րոպեով, իսկ այնուհետև վերականգնվել»,- նշված է Twitter ընկերության տարածած հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը