Արա Բաբլոյան. Հայաստանում պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին
Հայաստանըպատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` այստեղ կրթություն ստանալու, ինչպես նաև հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով իրաքահայ համայնքին` Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Իրաքի ժողովրդի եղբայրական վերաբերմունքը քսաներորդ դարի սկզբում Իրաքում ապաստան գտած հայ գաղթականների և նրանց սերունդների նկատմամբ:
Արա Բաբլոյանը, արձանագրելով Իրաքի` աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը լինելը, նշել է, որ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը և համոզմունք հայտնել, թե մեծ է ներուժը ոչ միայն հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների, այլև կրթական և մյուս ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` Հայաստանում կրթություն ստանալու, ինչպես նաև հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն:
ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-իրաքյան համագործակցությանն ուղղված ցանկացած նախաձեռնության և Իրաքի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:
Աբդելբարի ալ-Զիբարին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նշել, որ իրենք հպարտանում են Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններով:
Ալ-Զիբարիի խոսքով` Իրաքում բարձր են գնահատում հայ համայնքի գործունեությունը և կարծում են, որ Իրաքի հայկական համայնքը պետք է ներկայացված լինի նաև խորհրդարանում:
Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին` պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտություններից մեծապես տուժում է երկրի խաղաղ բնակչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան