«Արմենիա պրոդ» ընկերությունը մեկ ապրանքանիշի ներքո կարտահանի հայկական գյուղարտադրանքը
Այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի շնորհանդեսը: Գյուղատնտեսության նախարարությունից մանրամսնում են, որ ընկերության հիմնադրման նպատակը մեկ ապրանքանիշի ներքո հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելը և այլ երկրներում ներկայանալի ու ճանաչելի դարձնելն է:
«Մեր վերամշակողները հաճախ ունենում են ֆինանսական, լոգիստիկ, գումարների վերադարձելիության և այլ խնդիրներ: Դրանց լուծման նպատակով պետական աջակցությամբ հիմնվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի հիմնական գաղափարը մեկ միասնական բրենդի ներքո հայկական արտադրանքը արտասահմանյան շուկա հանելն է», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն իր հերթին նշել է, որ ընկերության ստեղծմամբ տնտեսվարողները հնարավորություն կստանան արտադրությունը կազմակերպել երաշխավորված պայմանագրային հարաբերությունների հիման վրա:
«Այս ընկերության ստեղծմամբ կլուծվի նաև արտադրության օպտիմալացման խնդիրը, որովհետև թե' հումքի և թե' մնացած օժանդակ նյութերի կազմակերպված գնումների դեպքում գնային առումով կունենանք ինքնարժեքի իջեցում, որը հնարավորություն կտա արտերկրի շուկաներում լինել ավելի մրցունակ», - ընդգծել է Ռոբերտ Մակարյանը:
Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ արտասահմանյան շուկայում մրցունակ լինելու համար հարկավոր է ապահովել արտահանվող արտադրանքի բարձր որակը:
Փոխնախարարի խոսքով` ծրագրի հաջողության դեպքում կընդգրկվեն նաև կաթնամթերքի, մսամթերքի, չրերի արտադրության և այլ ոլորտներ, որոնք ունեն արտասահմանյան շուկա դուրս գալու համար բավարար հզորություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան