Դաշտավան գյուղի դպրոցից կատարված գողության գործով ձերբակալվածներ կան
Արարատի մարզի Սաշտավան գյուղի դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, կան ձերբակալվածներ:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 14.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Վ.-ին, իսկ ժամը 19.10-ին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից՝ 1976 թ. ծնված Արթուր Ի.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Արթուր Վ.-ն և Արթուր Ի.-ն ձերբակալված են: Գողոնը մասամբ առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները