Պուշկինի անվան թանգարանի ցուցանմուշները հրդեհի հետևանքով չեն տուժել
Մոսկվայում՝ Պուշկիկի անվան կերպարվեստի թանգարանի անձնական հավաքածուների բաժինը, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, փակ է, մինչև 2019 թվականն այն օգտագործվելու է որպես պահոց: Հրդեհից որևէ ցուցանմուշ չի տուժել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
«Անձական հավաքածուների բաժնում վերջին ցուցադրությունը փակվել է սեպտեմբերի 17-ին: Շենքում մինչև 2019 թվականը գտնվելու է Պուշկինի անվան թանգարանի պահոցը»,- հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
Անձնական հավաքածուների բաժնի երկհարկանի շենքը գտնվում է թանգարանի հիմնական շենքի հարևանությամբ:
ՏԱՍՍ-ը գրում է, որ հրդեհը մեկուսացվել է Մոսկվայի ժամանակով 16:01-ին, դեպքի վայրում աշխատել է ավելի քան 10 հրշեջ-փրկարարական միավորներ: Տուժողներ չկան, տարհանվել է ավելի քան 30 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան