Աղվան Հովսեփյան. Պահանջը միայն մեկն է
«Պահանջը միայն մեկն է՝ քրեական գործով նախաքննություն իրականացնելիս գիտակցեք ձեր պատասխանատվությունը օբյեկտիվ քննությունն ապահովելու հարցում»: Այս մասին նշել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
Կոմիտեից հայտնում են, որ դիպլոմների հետ միասին քննիչների 22 թեկնածուներն ստացել են նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։
«Երկու տարի առաջ ներդրեցինք և այսօր արդեն ունենք ձևավորված ավանդույթ, որ քննիչների թեկնածուները դիպլոմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման հրամանները։ Եվ հենց նշանակման այս ընթացակարգը, որ դուք ինքներդ ձեր գիտելիքներով եք հաղթահարում ձեր ճանապարհը, պետք է դառնա ձեր մասնագիտական անկաշկանդ աշխատանքի գրավականը»,- ասել է Աղվան Հովսեփյանը։
Նա ընդգծել է, որ քննչական աշխատանքը պետական ծառայության տեսակ է, որի ընթացքում քննիչի յուրաքանչյուր գործողություն հստակ կանոնակարգված է օրենսդրությամբ և ցանկացած շեղում, խախտում կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի, ձեռք բերված ապացույցների թույլատրելիության համար։
Ա.Հովսեփյանը նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական գործառույթը նախաքննության, մինչդատական վարույթի իրականացումն ու կազմակերպումն է, որի առանցքում գործը քննող քննիչն է, իսկ մնացած բոլորի խնդիրը, այդ թվում՝ ղեկավար անձնակազմի՝ քննիչին օգնելն է նրա աշխատանքում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան