Ամուսնու դավաճանության մասին իմացած կնոջ պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Դոհայից Բալի թռչող Qatar Airways ընկերության օդանավը ստիպված է եղել Հնդկաստանում արտակարգ վայրէջք կատարել ուղևորուհու վարքի պատճառով:
Ըստ Hindustan Times-ի օդանավում կինն իմացել է, որ ամուսինն իրեն դավաճանել է և դարձել է անկառավարելի:
Մինչ ամուսինը քնած է եղել, թռիչքի ժամանակ կինը կարողացել է մուտք գործել նրա հեռախոսի տվյալների բազա ու տեսել դավաճանության մասին ապացույցներ:
Անձնակազմի անդամները չեն կարողացել որևէ կերպ հանգստացնել: Վայրէջքից հետո կնոջն ամուսնու և երեխայի հետ թողել են օդանավակայանում, իսկ ինքնաթիռը շարունակել է թռիչքը: