183 365 300 ՀՀ դրամի տուգանք դատապարտյալներից
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. մարտի մեկին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո թվով 867 միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ դատավճռով նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով՝ արդյունքում տուգանք պատժատեսակի դատապարտված դատապարտյալների կողմից կատարվել է 183 365 300 ՀՀ դրամ գումարի վճարում:
«2016թ. ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն էր կատարել ազատազրկման հետ չկապված պատժատեսակների գործնականում կիրառման ոլորտում և, ի թիվս այլ խնդիրների, պարզել, որ ՍԴ մատնանշած որոշման հանգամանքներով պայմանավորված՝ տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դարձել է անհնարին, քանի որ կամովին տուգանքը չվճարելու դեպքում այդ պատժատեսակի կատարումն ապահովելու մեխանիզմներ գոյություն չունեին: Նշված իրավիճակը հանգեցրել էր նրան, որ դատապարտյալների կողմից տուգանքը կամովին չէր վճարվում, այսինքն, ըստ էության, դատական ակտերը չէին կատարվում:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ և 54-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ՝ ինչպես տուգանք, այնպես էլ հանրային աշխատանքներ պատիժների նպատակների և պատժի անխուսափելիության սկզբունքի հստակ ապահովման նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան