Hellomagazine. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ
Ռուսական Hellomagazine պարբերականը ներկայացրել է Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ՝ քաղաքի շքեղ համայնապատկեր, համեղ ուտեստներ, ոգևորվող խմիչքներ։ Պարբերականն անդրադարձ է կատարում Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչի՝ վերջերս Հայաստան կատարած այցելությանը։
Վարդագույն քաղաք կապույտ թռչուններով։
«Երևանը կոնտրաստների քաղաք է, որը նաև արտացոլվում է այդ թվում և ճարտարապետության մեջ։ Այստեղ չկա միասնական ճարտարապետական պատկեր: Դա բացատրվում է նրանով, որ Երևանը հիմնվել է Հռոմից 29 տարի առաջ, իր գոյության ընթացքում բազմիցս է քանդվել ու նորից կառուցվել: Երևանում սև քարից պատմական կառույցները վարդագույն տուֆից կառուցված նոր շենքերի կողքին են, իսկ ժամանակակից ապակյա բիզնես-կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա տների կողքին»,-գրել է պարբերականը։
Երկրորդը պատճառը երաժշտություն է։
Երրորդ պատճառը հայկական ուտեստներն են։
«Երևանում խոհանոցը բնակիչների բնավորության իդեալական արտացոլանք է՝ նույնքան բազմազան ու կոնտրաստային է, ավանդույթները պահպանում է, և չի հրաժարվում ժամանակակից գաստրոնոմիական հովերից։ Դեսերտից և ամեն տեսակ ճաշատեսակներից հրաժարվելը, չփորձեք անգամ՝ հայերը համոզելու արվեստ ունեն»,-գրում է հեղինակը:
4-րդ պատճառը խմիչքն է, հատկապես գինին ու կոնյակը։
«Չէ որ կոնյակն այս ժողովրդի համար զուտ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության բաղկացուցիչ մաս»,-գրում է պարբերականը:
5-րդ պատճառը տեսարժան վայրերն են։
Երևանի մերձակայքում են գտնվում այն վայրերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է այցելի՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի, Գեղարդ: