Իրաքում ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու պատճառով ձերբակալվել են ՌԴ 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիներ
Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու պատճառով ձերբակալել են Ռուսաստանի 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիների։ Այս մասին թվթերի իր էջում գրել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վիյան Դահիլը։
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկացրել է, որ պատգամավորի կողմից տարածած ՝ Ռուսաստանի 512 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
«Ձերբակալվածներ կան, սակայն քիչ թվով և նրանք տարբերի ազգերից են»,-նշել է գործակալության աղբյուրը։
Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հաստատել է տեղեկությունը։
«Մենք անգամ ԱԳՆ-ում Իրաքում գտնվող մեր քաղաքացիների հարազատների հենց հանդիպում ենք ունեցել։ Երկրի ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում, մշտապես Իրաքի իշխանությունների և Ադրբեջանի դեսպանատան հետ կապի մեջ է»,-հավելել է վերջինս։