Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում. Աշոտ Մանուկյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեիի հետ քննարկվել էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման նախագծին վերաբերող հարցեր։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Աշոտ Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատակամ է նախանշված տարածաշրջային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում։
Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման ծրագրին, նախարարը նշել է, որ այդ առումով կառավարության դիրքորոշումը եղել և մնում է նույնը. «Հայաստանը մտադիր է նախատեսված ժամկետում ավարտել գծի կառուցումը»։
Գիորգի Սագանելիձեի խնդրանքով Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան