Հայաստանում մայրական մահացության դեպքերը նվազել են
Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 36.2 (2016թ.՝ 35.9) տարի, տղամարդկանց համար` 34.3 (2016թ.՝ 34.1), իսկ կանանց համար` 38.0 (2016թ.՝ 37.6 ) տարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 133.9%, 2016թ. նույն ժամանակաշրջանի՝ 145.5 %-ի համեմատ:
Ինչ վերաբերում է մայրական մահացությանը, ապա հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում, 2017թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 2 դեպք, 2016թ. հունվար-սեպտեմբերի 7 դեպքի համեմատ: Մայրական մահացության գործակիցը 2017թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 7.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին