Ալիկ Սարգսյան. «Գիտությամբ կզբաղվեն մարդիկ, որոնք շնորհք և իրավունք ունենք». «Առավոտ»
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվել է ուսանողների բողոքի ցույցերի առիթ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ իր գոհունակությունն է հայտնել նախագծի հետ կապված։
Ըստ նրա, «նախագիծը խիստ արդիական է, թելադրված է ժամանակի պահանջներից, և նախագծում ես լուրջ հավասարության էլեմենտներ եմ տեսնում, որը բխում է մեր հասարակության շահերից։ Գիտության բնագավառում հաջողություն կերտելու համար նախագիծը որևիցե կերպ որևիցե մեկին չի խոչընդոտում։ Ընդհակառակը՝ հնարավորություն կտա, որ գիտությամբ զբաղվեն մարդիկ, որոնք շնորհք ունեն և իրավունք ունեն գիտությամբ զբաղվելու, ոչ թե ուղղակի հետագայում լրացնենք գիտությունների թեկնածու վաղուց հնացած, մաշված և շատ ժամանակ նույնիսկ կասկածի թեզը։ Օրենքի նախագծին պետք է տանք հավանություն։ Ես կողմ եմ քվեարկելու»։