Հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է. «Ժողովուրդ»
Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուգահեռ՝ աճում է նաև արտահանումը։ Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արևելք։ Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է։ Այս տարի աճել են՝ ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են։ Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլար սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար։