«Հայանտառ»-ի տնօրեն. Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաև կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար։ Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի պաշտոնավարման տարիներին։ Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս չգա», ու չի ենթարկվի պատասխանատվության։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ամեն ինչ տեղի է ունեցել իր կուսակցի թողտվությամբ։ «Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է։ Երևի մարդկային հատկանիշների, կամքի դրսևորում է նաև»։
Հարցին՝ Մ. Մաթևոսյանը մի՞թե պատասխանատու չէ տեղի ունեցածի համար, նա նշել է. «Կարծում եմ՝ ոչ։ Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը»։