Գուտի. «Ռեալն» ավելի ճանաչված է աշխարհում, քան «Բարսելոնան»
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծիք է հայտնել, որ մադրիդյան ակումբն ավելի ճանաչելի է երկրպագուների շրջանում, քան սկզբունքային մրցակից կատալոնական «Բարսելոնան»:
««Բարսան» երկրորդ տեղում է, այդպես միշտ է եղել: Իհարկե, այն հիանալի թիմ է, սակայն եթե համեմատենք «Ռեալը» և «Բարսելոնան», ապա մադրիդցիներն ավելի ճանաչելի են աշխարհում:
«Ռեալում» հանդես եկած ոչ մի ֆուտբոլիստ երբեք ոչ մի վատ բան չի ասել ակումբի մասին: Կարծում եմ՝ ակումբը լավագույն տեղն է ցանկացած ֆուտբոլիստի համար»,- Championat-ի փոխանցմամբ՝ Գուտիի խոսքն է մեջբերել «AS»-ը: