Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են «Կրեմլի ինքնավստահությունը»
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հանդիպել է Բրիտանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Գևին Ուիլյամսոնի հետ։ Վերջինս հայտարարել է, որ Բրիտանիան հարյուրամյակների ընթացքում եղել է ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նախարարները քննարկել են Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև «Կրեմլի ինքնավստահությունը»։
«Նրանք նաև քննարկել են Կրեմլի կողմից աճող ինքնավստահությունը և այն, որ Բրիտանիան կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համանխոհների կողքին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը