Նոյեմբերի 11-ին նշվում է Շոփինգի համաշխարհային օրը
Նոյեմբերի 11-ին նշվում է անսովոր տոն՝ Շոփինգի համաշխարհային օրը: Այն դեռևս այնքան էլ հայտնի չէ, սակայն երբ մարդիկ իմանում են դրա մասին, անմիջապես դառնում են տոնի կողմնակիցները: Այս մասին գրում է Calend.ru-ն:
Ըստ կայքի՝ ամեն ինչ սկսվեց 2009-ին, երբ չինական «Alibaba Group» համացանցային հարթակը «Շոփինգի համաշխարհային օր» անվամբ մարքեթինգային քայլ կատարեց՝ իր ռեսուրսներում իրականացնելով 50 տոկոս զեղչով վաճառք: «Տոնը» նվիրված էր Ամուրիների օրվան, որը Չինաստանում դարձյալ նշվում է նոյեմբերի 11-ն:
Կազմակերպիչները ծրագրել էին, որ տվյալ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ օգտատերերին զեղչ առաջարկեն, որից «անհնար է հրաժարվել»: Եվ նրանք չսխալվեցին: