Վրաստանի քաղաքացիները կարող են երկքաղաքացի դառնալ
Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ փոխվել են մոտեցումները վրացական քաղաքացիության հարցում: Նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում:
Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն՝ այս մասին հայտարարել է Խորհրդարանի ղեկավար Իրաքլի Կոբախիձեն: Մասնավորապես՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալը դեռ չի նշանակում վրացական քաղաքացիության մեխանիկական կորուստ, ինչպես նախատեսում էր նախկին Սահմանադրությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այս փոփոխությունը հատկապես լուրջ նշանակություն ունի Վրաստանի՝ այլ երկրներում ապրող քաղաքացիների համար:
Նախկին Սահմանադրությամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին զրկվել էր վրացական քաղաքացիությունից, քանի որ դարձել էր Ուկրաինայի քաղաքացի: