Ֆիլիպիններում Թրամփի դեմ բողոքի ակցիա են անցկացնում
Ֆիլիպինցի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի դեմ, որը ծրագրում է մասինակցել ԱՍԵԱՆ գագաթաժողովին։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ շուրջ 350 մարդ փորձել է երթով հասնել Մանիլայում ԱՄՆ դեսպանատուն, սակայն կանգնեցվել են ոստիկանության կողմից։
Նոյեմբերի 13-ին ցուցարարները պատրաստվում են այրել Թրամփի խրթվիլակը, ինչպես նաև բողոքի ակցիա կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ և Միջազգային գիտաժողովների կենտրոնի մոտ, որտեղ տեղի կունենա գագաթաժողովի հիմնական իրադարձությունները: