ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքը չի տրվել գողականներին. ԱՆ ՔԿՎ-ն հերքում է
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հերքում են մամուլի այն հրապարակումը, համաձայն որի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: Մամուլում մասնավորապես գրված էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին։
«Իրականությանը չի համապատասխանում»,-հաղորդում են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից և ավելացնում, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ընդհանրապես դատապարտյալների զանգվածային շարժ չի իրականացվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան