Մամիկոն Ասլանյանը վստահեցրել է, որ շուտով կլուծվի ավագանու նիստերի լեգիտիմության հարցը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ և տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, և ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա։ Նույն հանդիպման ժամանակ Մ.Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաև ավագանու նիստերի լեգիտիմության հարցը։ Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ և համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը։
«Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան