«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավորը փախուստի է դիմել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:
Այս մասին տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3 մասի 1 կետով, 329 հոդվածի (անօրինական միգրացիայի կազմակերպումը) 1 մասով և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1 մասով:
ՔԿՎ-ից խնդրում են Թ. Ալավերդյանին տեսնողներին զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան