Տնտեսություն 10:11 14/11/2017 Հայաստան

Տարոնիկը 2005-ից խմելու ջուր չունի

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավելի քան մեկ տասնամյակ ջրի խնդիր կա. մարդիկ զրկված են կենցաղային տարրական պայմաններից: Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ 2005 թվականից իրենք խմելու ջուր չունեն, աղբյուր չկա: Օգնության խնդրանքով դիմել են թե պետական իրավասու մարմիններին, թե մասնավոր ներդրողներին: Որոշակի աջակցություն են ստացել, ցանց են փոխել: Գյուղը 16 կմ է, բայց իրենք 3 կմ-ի չափով են ջուր ստանում, մինչդեռ անհրաժեշտ է ջուրը գոնե կենտրոնական հատվածներ հասցնել, որ այդ կերպ մոտեցնեն տներին:

Հարցին՝ խնդրի լուծման ինչ հստակ տարբերակներ կան, արդյո՞ք միայն գումարի խնդիր է, գյուղապետը պատասխանեց. «Պիտի ֆինանսավորեն, անենք, ի՞նչ ձևով կարելի է լուծել: Տարբեր տեղեր դիմել ենք: Ասել են՝ կանեն կամ մերժել են, բոլորն էլ ասում են: Մենք ոչ ձմռանը ջուր ունենք, ոչ էլ ամռանը, ամեն մարդ մի տեղից է ջուր ստանում՝ կողքի համայնքներից, որտեղից կարողանում ենք, բերում ենք»:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և միայն Տարոնիկին չի վերաբերում. նույն վիճակն է Հայաստանի մոտ 580 համայնքներում։

«Ջրի խնդիր, էլ չեմ ասում՝ ոռոգման խնդիր, որովհետև զուգահեռ էլ նաև այդ խնդիրը կա: Լավագույն դեպքում՝ մարդիկ օրը երկու-երեք ժամ են ջուր ունենում, վատագույն դեպքում՝ չկա ներքին ցանց. կամ չի եղել, կամ փտել է, հետևաբար դեռ չկա ջրամաքրման կայան, ջրամատակարարման և ջրահեռացման ցանց: Իսկ վատթարագույն դեպքում՝ տեղանքը ջրազուրկ է, ջուր չկա, աղբյուր չկա»,- ասաց նա:

Նազարյանը նշեց՝ եթե մյուս դեպքերում մարդիկ գոնե մոտենում են գյուղամեջի ինչ-որ ցայտաղբյուրից, հորից դույլերով ջուր են տանում, ապա այս դեպքում, երբ տեղանքը ջրազուրկ է, մեքենաներով գնում են հարևան քաղաքները, գյուղերը, ջուր առնում, կամ ցիստեռնով ջուր են բերում քաղաք, և մարդիկ էլի դույլերով մոտենում են այդ մեքենային և ջուր գնում: Տարոնիկի դեպքում հենց վատագույն տարբերակն է: Այստեղ արտեզյան ջրից են օգտվում, բայց այդ ջուրը պակասել է ձկնաբուծարանների գործունեության հետևանքով:

«Այս համայնքում ամեն մեկն իր բակում ինչ-որ հոր է փորել՝ մոտ 10 մ խորությամբ, և կարողանում է ամառվա ամիսներին այդտեղից ջուր հանել, բայց դա շատ վատ որակի ջուր է, հողի հետ խառնված ջուր է, մարդիկ այդ ջուրը որ հանում են, հագուստը դրանով մի քանի անգամ լվանալուց հետո մոխրագույն է դառնում: Մարդիկ այդ ջուրը եռացնելուց հետո օգտագործում են ճաշի համար, խմելու, շատ վատ որակի ջուր են օգտագործում, շատ կոշտ ջուր»,- ասաց նա:

Վիճակն էլ ավելի մտահոգիչ է ձմռանը, երբ բակերի ջուրը վերջանում է. մարդիկ մոտենում են գյուղապետարանի մոտ 40 մ խորությամբ փորված աղբյուրին: Ջուրն այստեղ ավելի խորքից է գալիս, և ձմռանը մարդիկ սահնակներով մոտենում են, այդ՝ էլի շատ վատ որակի ջուրը տանում տուն:
Տարոնիկի գյուղապետին ինչ-որ կերպ հաջողվել է պայմանավորվել մի գերմանական հիմնադրամի հետ, և ինչ-որ տեղից նոր հոր են փորել, որը 100 մ խորություն ունի: Գյուղապետի ասելով՝ այդտեղից ավելի մաքուր ջուր է գալիս, արտեզյան ջուրը համեղ չի, քաղցրահամ չի, բայց այս վիճակում էլի փրկություն է:

«Այդ ջուրը որ հանել են, այդտեղ հոսանքի կայան է կառուցվում, բայց պակասում է 14 կմ խողովակի գումար, որ համայնքը չունի: Ես որքան ուսումնասիրում եմ այս հարցը, ավելի անհեթեթ է թվում՝ ինչպես է հնարավոր՝ 20 տարի շարունակ ունենալ այս խնդիրը. մարդիկ երևի արդեն հարմարվել են, որովհետև տարիներով այդպես են ապրել»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ հիմնականում կանայք ու երեխաներն են ջուրը կրում, որովհետև տղամարդիկ արտագաղթել են կամ խոպանում են: Սա, նրա գնահատմամբ, մարդու տարրական իրավունքների խախտում է, և զարմանալի է, որ մինչև հիմա ոչ մեկը չի խոսում սրա մասին:

Թե որքան գումար է անհրաժեշտ՝ այստեղ ջրի հարցը լուծելու համար, դեռ հստակ հաշվարկ չկա, այն ըստ լանդշաֆտի պետք է հաշվարկվի:

Նազարյանը նշեց՝ եթե ավելի մանրամասն տեղեկությունների, հաշվարկների կարիք լինի, եթե մարդիկ լինեն, որ կհետաքրքրվեն՝ ինչ-որ կերպ համայնքին աջակցելու համար, կարող են գնալ, տեղում ուսումնասիրել:

Գյուղում կարծես թե արել են այն, ինչ կարողացել են, մարզպետարանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, բայց հարցը վերջնականապես չի լուծվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}