Ստամբուլում անհայտ անձիք կրակել են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ
Անհայտ անձիք հրազենային կրակ են բացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի Էսենլեր շրջանի գրասենյակի ուղղությամբ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ գիշերային ժամերին: Նշվում է, որ հարձակման պահին ներսում մարդ չի եղել, վնասվել են միայն շենքի ապակիներն ու պատերը:
Աղբյուրը նշում է, որ նոյեմբերի սկզբին էլ հարձակման թիրախ էր դարձել քրդամետ կուսակցության Օսմանիյե քաղաքի գրասենյալը: Մի խումբ անձիք ռասիստական կարգախոսների ուղեկցությամբ կոտրել էին շենքի ապակիները: