Հասարակություն 17:45 15/11/2017 Աշխարհում

Գիտության ֆինանսավորման կրճատումը սպառնալիք է երկրի անվտանգությանը. PSI ծրագրերի ղեկավար

Հայաստանում գիտության ֆինանսավորման կրճատումը որևէ տրամաբանության չի ենթարկվում: Գիտական նորարարությունների առևտրայնացմամբ զբաղվող և գիտանորարարական ընկերության (PSI) ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը Panorama.am կայքի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի գիտության բյուջեն մեր ՀՆԱ 0.25 տոկոսն է, որն անասելի փոքր գումար է:

«Համաշխարհային փորձը ու այսօր աշխարհում գործող տնտեսական մոդելները ցույց են տալիս, որ եթե ուզում ես գիտելիքահեն տնտեսություն ունենալ, ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսը պիտի դնես գիտության մեջ: Դա նշանակում է, որ Հայաստանը մոտ 8-9 անգամ գիտության բյուջեն պիտի ավելացնի: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասաց նա:

Գևորգյանն ընդգծեց՝ երբ տարբեր ատյաններում տարիներ շարունակ խոսում են, որ Հայաստանի զարգացման միակ տարբերակը գիտանորարարական համակարգի ստեղծումն է, պետք է նշել, որ դա աշխարհում տնտեսական թռիչք ապահովելու միակ ճանապարհն է, երկրորդ ճանապարհ չկա: Հայաստանի նման երկրում, որ նաև ռազմական խնդիր ունի, փրկության միակ ճանապարհը գիտանորարարական տնտեսություն ստեղծելն է, որը կապահովի թե տնտեսական աճ և թե ռազմական հզորություն: Գևորգյանը հարց ուղղեց Իսրայելի ու Սինգապուրի օրինակների մասին անընդհատ նշողներին՝ տեսե՞լ են արդյոք, թե որքան է Իսրայելի գիտության բյուջեն. նրանց ՀՆԱ-ի 4.3 տոկոսը գնում է գիտությանը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մոտ 17 անգամ պետք է ավելացնի գիտության բյուջեն, որ նմանվի Իսրայելին:

«Ես կուզենայի ուղղակի հարց ուղղել այն կառույցներին, ովքեր Հայաստանում պատասխանատու են գիտելիքահեն տնտեսության համար, ես այդպես էլ չեմ հասկանում՝ որ կառույցներն են դրանք, որովհետև եթե պետությունն իբրև ռազմավարություն որոշում է գիտելիքահեն տնտեսությունը, պետք է հստակ կառույցներ լինեն, որոնք կհամակարգեն դա: Ես կցանկանայի պատասխանատու մի կառույց նշեր՝ ի՞նչ հետազոտության հիման վրա է որոշվել, որ Հայաստանում գիտության բյուջեն պիտի կրճատվի, որտե՞ղ է դա քննարկվել, որոշում է կայացվել ինչ-որ բլոտի սեղանի շու՞րջ, թե՞ ինչ-որ ուսումնասիրություն է եղել, որոշ մարդիկ նստել են ու որոշել, որ՝ չէ, Հայաստանում գիտության բյուջեն պիտի կրճատվի»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց, որ նույնիսկ եթե գիտության բյուջեն մնար այնքան, որքան նախկինում էր, գիտությամբ հետաքրքրվողների թիվը մեր երկրում տարեցտարի նվազում է, գիտական միտքը հեռանում է մեր երկրից: Առանց այդ էլ սերնդափոխության անհրաժեշտության այս պայմաններում նման քայլերը վտանգավոր են: Երիտասարդ գիտնականը նշեց, որ իրենց գիտանորարարական ընկերությունն, օրինակ, մասնագետների կարիք ունի, սակայն չի գտնում: Նրա խոսքով՝ այսօր ՏՏ ոլորտի ընկերությունները շատ են, մեծ քանակությամբ չլրացվող աշխատատեղեր ունեն, դրսի մեծ շուկա կա, աշխարհում մոտ 200 մլն ծրագրավորողի բաց աշխատանք կա՝ հենց այս պահին, և այդ աշխատաշուկան Հայաստանը կարող է գրավել, բայց քանի որ մենք ներդրում չենք անում կրթական ու գիտական համակարգերում, իրենց ապագա մասնագետներին ստիպված կրթում են գիտանորարարական ընկերությունները, որը ճիշտ չէ. պետությունը պետք է կրթի ու պատրաստի համապատասխան քանակի մասնագետներ:

«Երբ գիտաշխատողներն են խոսում գիտության ֆինանսավորման նվազման մասին, տպավորություն է ստեղծում, թե նրանց աշխատավարձը կրճատվել է, դրա համար են խոսում: Ես խոսում եմ մասնավոր ընկերության անունից, որպես համահիմնադիր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գիտությունը ևս ազգային անվտանգության հարց է: Գևորգյանն անդրադարձավ նաև տարկետման իրավունքի վերացման նախագծին: Նա նշեց, որ թեպետ օրենքի նոր նախագծին չի հասցրել ծանոթանալ, սակայն մի բան հստակ կարող է ասել՝ չի կարելի նման օրենք ընդունել՝ ուսանողության կարծիքը հաշվի չառնելով: Ուսանողներին պետք էր տալ ինչ-որ հարթակ, գիտության պատասխանատուների հետ քննարկել, նոր որոշում կայացնել:

«Այս պահին օրենքով Հայաստանում տարկետման իրավունքից ազատվում են 150 – 200 հոգի, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր սովորում են ասպիրանտուրայում, հասցնում են այդ ընթացքում պաշտպանել, գիտության թեկնածու են դառնում, մյուսները այսպես թե այնպես ծառայում են: Չգիտեմ՝ այս օրենքի առաջ ինչ խնդիր է դրված: Եթե խնդիրն ընդամենը այն է, որ 150-200 հոգի է պակաս ու պետք է լրացնել, խելամիտ չէ, որովհետև չեմ կարծում, որ գիտության թեկնածուն բանակում խրամատ փորելով ավելի մեծ օգուտ կտա, քան թե գիտությանը ծառայելով»,- ասաց նա:

Գևորգյանը շեշտեց՝ հարկ եղած դեպքում գիտությունը տարեկան ոչ թե 200, այլ 1200 – 2200 գիտնական կհատկացնի ՊՆ-ին: Նա նաև հիշեցրեց՝ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր՝ մեր բանակը կարիք ունի գիտանորարարական մտքի զարգացման, իսկ այդչափ գովերգված Իսրայելը Իսրայել է դարձել, որովհետև գիտությունը սերտ կապված է Պաշտպանության նախարարության հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}