Խիմկիում հրդեհի պատճառով տարհանում են 5 հարկանի շենքի բնակիչներին
Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում հինգ հարկանի շենքերից մեկի երկրորդ հարկում բռնկված հրդեհի պատճառով բնակիչները տարհանվում են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային ղեկավարի խոսքերը:
«Հրդեհի աղբյուրը գտնվում է երկրորդ հարկում, տարհանում է իրականացվում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ տունը գտնվում է Պրոսպեկտ Միրա 14 հասցեում:
Տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրի խոսքով՝ երկրորդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետր է:
«Պայթյուն չի եղել», - եզրափակել է աղբյուրը: