ՌԴ-ում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստը ապաստարան է գտել Ֆրանսիայում
Մոսկվայի Բասմանսկի դատարանը հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ, հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովի և նրա եղբոր` ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակից Վագիֆ Իսմայիլովի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ» պարբերականը։
Նա ռուսաստանաբնակ ամենահարուստ գործարարներից մեկի՝ Չերքիզովսկի շուկայի նախկին սեփականատերն է եղել։
Ըստ «Ռոսբալտ»-ի տեղեկությունների՝ ներկայում եղբայրները լքել են Թուրքիան և ապաստան գտել Ֆրանսիայում։
Ըստ տեղեկությունների՝ Իսմայիլովները վախեցել են, թե Թուրքիան կարող է իրենց արտահանձնել Ռուսաստանին, այդ իսկ պատճառով տեղափոխվել են Ֆրանսիա և այժմ այնտեղ են։
Իսմայիլովը մեղադրվում է երկու մարդկանց սպանության և ապօրինի զենքի շրջանառության մեջ։ Իսկ հետո ևս մեկ նոր մեղադրանք առաջադրվեց՝ հանցավոր խումբ ստեղծելու վերաբերյալ։
Իրավապահները համոզված են, որ Մոսկվայում իր ընտանիքի իմպերիան ընդարձակելու համար, նա հրահանգել է սպանել առնվազն 8 մարդու՝ գործարարների, ղեկավարների և անգամ հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին։ Երգիչը միշտ խուսափում էր իր հանդեպ մահափորձ կատարելու տարբերակն ընդունել։ Սակայն իրավապահները համոզված են, որ հենց այս օլիգարխն է կարգադրել նրան սպանել։ Տեղեկություններ կան, որ Ռուսոն շատ գումարների մասին, որոնք եկել են համերգներից և կորպորատիվերից տեղյակ չի պահել իր հովանավորին։
Հիշեցնենք, որ ըստ հեղինակավոր Forbes ամսագրի՝ 2012թ-ին նրա ունեցվածքը կազմել է 800 մլն դոլար, սակայն 2015թ-ին, նա սնանկ հայտարարվեց։