«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի դրամահավաքի ժամանակ հավաքվել է 530 հազար դոլար
Կանադայում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքը, որին ներկա է գտնվել նաև այդ երկրում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման գլխավոր բանախոսն էր Տորոնտոյի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Փիթեր Ունջյանը: Ձեռնարկին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, տորոնտոհայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը մեծապես կարևորել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները:
«Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մասնաճյուղը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Այս փաստը Տորոնտոյի մասնաճյուղի նվիրյալների ամենօրյա աշխատանքի խոսուն վկայությունն է: Ցանկանում եմ առիթն օգտագործել և այդ նվիրյալներից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ նրանք իրականացնում են», - իր խոսքում մասնավորապես նշել է ՀՀ դեսպանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանը Փիթեր Ունջյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից վերջինիս շնորհված «Կոմիտաս» մեդալը:
Երեկոյի ընթացքում հավաքված 530.000 ԱՄՆ դոլար գումարն ուղղվելու է Արցախում ոռոգման համակարգի վերակառուցմանը:
Հարակից հրապարակումներ`
- #ԲերքառատԱրցախ. Միասին քիչ-քիչ, կարող ենք ամեն ինչ
- #ԲերքառատԱրցախ. Յուրաքանչյուրիս փոքր ներդրումը մեզ ավելի է մոտեցնում մեր երազած հայրենիքին
- #ԲերքառատԱրցախ. «Միասին ուժեղացնենք մեր երկիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան