«Մենք վճարում ենք էլիտնի թռիչքի գին, բայց ստանում ենք ամենաանորակ սպասարկումը». Ն. Զոհրաբյան
«Ոմանց թվում է, թե ՀՀ ավիացիոն շուկան այնքան փոքր է, որ պաշտպանելու կարիք չկա»,- այս մասին խորհրդարանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասին «Ելք» խմբակցության կառավարությանն ուղղված հարցապնդման քննարկման ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորի խոսքով՝ 500 մլն դոլար է գնահատվում մեր ավիացիայի տարեկան շրջանառությունը. «Միայն Զվարթնոց օդանավակայանից շաբաթը 206 չվերթ է իրականացվում, որից 110-ը, այսինքն՝ 53 տոկոսը, ռուսական ընկերություններ են իրականացնում։ Այդ թռիչքների 39 տոկոսը միայն Ռուսաստանի ուղղությամբ են, Գյումրիից միայն Մոսկվա են թռիչքները։ Արդյո՞ք ՀՀ-ում կա հայկական ավիաընկերություն։ Այո կա՝ «Արմենիա անունով», որը, սակայն, Մոսկվա թռիչք չունի։ Ուղիղ թռիչքներ էլ գրեթե չունի և ստացվում է, որ ուղևորները որտեղ թռչում են, փակուղային տեղեր են»։
Նրա խոսքով՝ շուկան մոնոպոլիզացվել է։
«Վերջին 15 տարիներին մենք կորցրել ենք հայկական ավիացիան: Բոլոր փորձագետներն ասում են, որ «Արմենիա» ընկերությունը ապագա չունի, որովհետև շուկան փակած է»,-հավելեց Փաշինյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելությում նշեց. «Ուսումնասիրել եմ ԱՊՀ երկրները, ավիատոմսերը ամենաթանկը մեզ մոտ են։ Այսինքն մենք վճարում ենք էլիտնի թռիչքի գին, բայց ստանում ենք ամենաանորակ սպասարկումը»: