Բացարձակ հիմարություն է. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի հետ իր վատ հարաբերությունների լուրերի մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բացարձակ հիմարություն է որակում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լուրջ հակասություններ կան, և անգամ միմյանց չեն բարևում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ նախարարը:
«Հրապարակողներից պետք է հարցնել, թե ինչո՞ւ են նման բաներ հրապարակում: Համենայն դեպս, այն ինչ ներկայացվում և տպվում է, իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:
Իսկ իրականությունը, ըստ նախարարի այն է, որ ինքը որպես ոլորտի պատասխանատու իր պարտականությունների շրջանակն ունի, վարչպատն՝ իր:
Մինասյանը մեկ անգամ ևս նշեց, որ չգիտի որտեղից է այդ հրապարակումների պատվերը: «Դրա փոխարեն թող օգնեն մեզ շրջակա միջավայրը անվելի բարելավենք»,- ասաց նախարարը:
Հարցին, եթե պատվեր է, կասկածներ կա՞ն ումից է այն ստացվել, նախարարը պատասխանեց.
«Ճիշտն ասած, չեմ ուզում բարձրաձայնեմ դրա մասին, որովհետև ես մտածում եմ, որ ավելի լավ է ես իմ գործն անեմ: Կոալիցիոն հուշահգրով էլ մենք ունենք կոնկրետ նպատակադրում՝ կապված շրջակա միջավայրի վերափոխումների հետ: Բնական է` կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնվել առավել ևս նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով, բնական ռեսուրսները չարաշահելով:
Միգուցե դա այս ուղղություններից է գալիս, չեմ կարող ասել, բայց համենայն դեպս ես կհորդորեմ, որ նրանք ովքեր իսկապես ուզում են Հայաստանն իրավական պետություն տեսնել, օգնեն մեզ այս հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի լարվածությունը հասել է գագաթնակետին. «Հրապարակ»
- Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի հարաբերություններն ավելի են լարվել. ՀԺ