Տնտեսություն 18:54 16/11/2017 Հայաստան

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում:

iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:

Թոնի Ֆադելը ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների) հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝  արհեստական բանականության, տեխնոլոգիաների զարգացման և հանրության ու հաջորդ սերունդների բարեկեցության վրա դրանց թողած ազդեցությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում ռոբոտների տարածումը սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար, Ֆադելն ասել է. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»:

Թոնի Ֆադելի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը հսկայական է և տեխնոլոգիաները կարող են զգալիորեն խթանել ոլորտի եկամտաբերությունը՝ ի նպաստ աշխարհի տարբեր մասերում գտնվող գյուղատնտեսական համայնքների բարեկեցեւթյան: Ըստ գյուտարարի՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է ներդրումներ կատարել առաջիկա տարիների ընթացքում:

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա այսօր՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելը ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան,  (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.) և «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը (2016թ.):

Անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին՝ Թոնի Ֆադելը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը և անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության: Եվ կարիք չկա, որպեսզի դուք հասնեք Սիլիկոնյան հովիտ՝ արդեն հաջողված նախաձեռնությունը կրկնելու համար: 1991 թ.՝ նույն թվականին, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ես առաջին անգամ մեկնեցի Սիլիկոնյան հովիտ, և դա հրաշալի փորձառություն էր: Այնուամենայնիվ՝ ես որոշեցի, որ պետք է շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ՝ իմանալու համար ավելին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան միավորել տարբեր համայնքների՝ դրանք ավելի լավը և ուժեղ դարձնելու համար: Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ և դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջև»:

«Երբ ութ տարի առաջ հիմնվեց այս անչափ կարևոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականանալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդներն ամեն տարի կժամանեն Հայաստան ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է։ Եվ ես և իմ գործընկերներն անչափ հպարտ ենք այս հանգամանքով», - ասել է Հովիկ Մուսայելյանը:

«Զարգացած տեխնոլոգիաները տնտեսական զարգացման և առաջընթացի գրավականն են: Տեխնոլոգիական լուծումները ստեղծագործ մտքի, որակյալ մասնագիտական կրթության և նորարարությունը խթանող միջավայրի արգասիք են: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հզոր ներուժ: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարևորություն ներկայացնող ՏՀՏ ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը: Ութերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախևառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության և աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկրի, վարկանիշի բարձրացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: 

«Այս տարի մենք մեծ պատիվ ունենք ավելացնելու ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրների շարքին Թոնի Ֆադելին՝ գլոբալ ՏՏ ոլորտի հսկային, ով իր հայտնագործությունների շնորհիվ մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա։ Թոնին կարողացել է նախագծել և ստեղծել iPod-ի ապրանքանիշը, որը հանդիսանում է հիմնական բջջային հարթակներից մեկը և որն արդեն փոխել է գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը և մարդկության զարգացման ընթացքը», - նշել է Թոնի Մորոյանը: 

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում ընկած է համոզմունքը, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է հետևողական աջակցությունը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ ոլորտի վրա հրավիրելու առումով՝ իբրև մասնագիտացման ոլորտ: Մրցանակաբաշխության աջակցությունը ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Ութերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերությունը: Մինչ օրս ընկերությունը 162.2 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:

Համաշխարհային ՏՏ մրցանակի ութերորդ դափնեկիր Թոնի Ֆադելը  ծնվել է 1969 թվականի մարտի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1991թ․ նա ավարտել է Միչիգանի համալսարանը, Համակարգչային ճարտարագետի բակալավրի կոչումով։
Թոնի Ֆադելը հայտնի է որպես գյուտարար, դիզայներ, ձեռներեց և հրեշտակ ներդրող։
Լինելով երաժշտության սիրահար, Ֆադելը մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ։ Իր սեփական սթարտափի համար ֆինանսավորում փնտրելու ժամանակ 2001թ. նա համագործակցության հրավեր է ստանում «Apple» ընկերությունից, սակայն ներկայացնելով «Apple»-ն իր դիզայնով, նա Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստանում Հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում։ 2006-2008թթ. նա աշխատել է «Apple» ընկերության iPod բաժնի  ավագ փոխնախագահ և հայտնի է որպես «iPod-ի հայրերից մեկը»։

Երբ Սթիվ Ջոբսը որոշեց տեղափոխվել բջջային հեռախոսների ոլորտ, Ֆադելը նշանակվեց նոր նախագծի ղեկավար։ iPod-ին հեռախոսի գործառույթ ավելացնելու ջանքերը տապալվեցին, սակայն Ֆադելը և իր թիմը աշխատելով նախագծի վրա դարձրին այն բջջային հեռախոս՝ ներկառուցված iPod-ով, և ստեղծեցին հեղափոխական մի սարք՝ iPhone։ Եվս մեկ անգամ Ֆադելին և իր «Apple»-ի իր թիմին հաջողվում է խախտել էլեկտրոնային սարքավորումների շուկայի հավասարակշռությունը և Apple կանգնեցնելամենավարձատրվող ընկերություն դառնալու ճանապարհին։

2008թ․ Ֆադելը լքում է «Apple»-ը։

2010թ․ մայիսին նա հիմնում է «Nest Labs» ընկերությունը, որը 2011թ. հայտարարում է իր առաջին արտադրանքի մասին՝ «Nest Learning Thermostat», այնուհետև՝ ծուխ հայտնաբերող սարքի և անվտանգության համակարգի հայտնագործություններն են հետևում։ Ֆադելը հեղինակել է ավելի քան 300 արտոնագիր։

2012թ․նա ստանում է «Ալվա» մրցանակ, որպես «Հաջորդ մեծ սերիական գյուտարար»։
2014 թ․Googlе-ը գնում է «Nest» կազմակերպությունը 3,2 միլիարդ դոլարով։ Ֆադելը շարունակում է համագործակցել Googlе-ի հետ, սակայն որոշ ժամանակ հետո հրաժարվում է։

2014 թ․Թոնի Ֆադելն ընդգրկվել «Աշխարհի թոփ 25 Էկո-նորարարների» ցանկում։

2016թ Ֆադելը հանդիսանում է «Actev Motors» երիտասարդ նախագծի համահիմնադիրը, որը ստեղծում է երեխաների համար ամբողջությամբ էլեկտրոնային խելացի մեքենաներ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}