Չինաստանում բացվել է ապագայի գրադարանը
Չինաստանի Թիանջին քաղաքում բացվել է յուրօրինակ դիզայնով գրադարան: Հսկայական հինգհարկանի գրադարանը կառուցվել է երեք տարում: Այն զբաղեցնում է 33,7 հազար քառակուսի մետր տարածք:
Բացառիկ ճարտարապետությամբ աչքի ընկնող գրադարանում կա 1,2 մլն գիրք: Գրադարանի առաջին և երկրորդ հարկերում գտնվում է ընթերցասրահը և հանգստի գոտին, վերևի հարկերում՝ կոնֆերանս դահլիճները, գրասենյակները, համակարգչային և աուդիո սենյակները: Իսկ գրադարանի ստորգետնյա հարկում կա գրքերի պահեստ և հսկայական արխիվ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը