Քաղաքական 15:39 17/11/2017 Հայաստան

Արցախի խնդրի լուծմանը կարող ենք հասնել միայն ներքին հզորացմամբ. Թևան Պողոսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը յուրահատուկ է: Այն, անգամ Արցախյան հիմնախնդրից անկախ, ՌԴ-ԱՄՆ երկխոսության մի յուրահատուկ հարթակ է: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող՝ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցին:

Նա նշեց, որ պետք է գիտակցել՝ թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն իրենց շահերն ունեն այս հարթակում:

«Եթե այդ երկրի շահը լինելու է, որ իրենց այդ համագործակցության վերջին կետն էլ պետք չի, այդ ժամանակ գուցե քայլեր ձեռնարկեն կամ պասիվացնեն, որ այդ ինստիտուտի գործունեությունը չլինի էլ: Սցենարները կարող են տարբեր լինել, բայց այնտեղից դուրս գալուց առաջ պիտի պատճառները նշեն: Ի՞նչ են ասելու՝ գումար չունե՞ն, կարծեք թե երբևէ ԱՄՆ-ում նման բացատրություն չեն նշել, որ դիվանագետ պահելու գումար չունեն»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ ՌԴ-ին, ոչ Ֆրանսիային որևէ բան չի խանգարում լինել Մինսկի խմբում, հակառակը՝ երեքն էլ ձգտում են մնալ, թույլ չտալ ոչ ավելացում, ոչ պակասեցում, որ կարողանան հասնել իրենց շահերի իրականացմանը: Պողոսյանի կանխատեսմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ ոչ ձևաչափի, ոչ կազմի փոփոխություն չի լինի:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին, Պողոսյանը նշեց, որ այցը գերագնահատված չէ. մեր «ռազմավարական դաշնակից» երկրի ԱԳ նախարարն է գալիս Հայաստան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով, նման այց ամեն օր չի լինում: Նույն սենյակում՝ խոսելու են ՌԴ շահերի մասին, ՌԴ ԱԳ նախարարին հարցեր են ուղղվելու, տեսակետներ են լսելու, նույն կերպ Լավրովն է հարցեր ուղղելու, պատասխաններ լսելու:

Ըստ Պողոսյանի՝ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ՝ սկսած Սիրիայից Թուրքիա, Լատինական Ամերիկայից մինչև Արցախ: Այդ հարցերի քննարկումն, ըստ բանախոսի, միշտ էլ լինելու է, բայց սպասել, որ ինչ-որ բան է փոխվելու, պետք չէ. Լավրովի այցից չորս օր անց ավելի շատ քննարկելու են ԵՄ հետ համագործակցության հարցը:

Պողոսյանի խոսքով՝ պետք չէ ամեն հարցի այն նշանակությունը տալ, թե երկիրը դրանով է ապրում: Մանավանդ, մենք ինչ-որ չափով արտաքին բալանսավորված քաղաքականություն տանում ենք, բայց ներքին կյանքի զարգացում է անհրաժեշտ:

ԼՂ հարցով զարգացումներում առանձնակի լուրջ փոփոխությունների սպասելիքներ Թևան Պողոսյանը չունի, բացի նրանից, որ դեկտեմբերի կեսին երևի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ու կքննարկեն սահմանին լարվածության նվազման մեխանիզմների ներդրման հարցը, որի պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք է բերվել դեռ մեկուկես տարի առաջ:

«Մեծ հույսեր չկան: Հաշվի առնելով Ավստրիայի նախագահի՝ երեկվա հայտարարությունը, կարող եմ միայն մտածել, որ գուցե սառույցը տեղից շարժելով՝ փորձել են համաձայնության գալ Կասպրշիկի գրասենյակում մի քանի անձերի ավելացման մասով, բայց հասկանալու համար, թե դա ինչ քայլերի կբերի, երևի թե պետք է ուսումնասիրել ԵԱՀԿ մյուս դիտորդական առաքելությունները: Գուցե շատ դեպքերում կգրանցեն, որ խախտումներ եղել են կամ ավելի շատ են նման դիտարկումներ անելու, բայց հույս ունենալ, որ դրանից հետո այնպիսի հայտարարություններ կլինեն, որ միանգամից մեղավորի անունը կհայտարարեն կամ դրանից հետո պատիժներ կլինեն, դեռ շուտ է կամ նույնիսկ սին հույսեր են»,- ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ Մինսկի խումբը փորձում է ասել, որ ինքը գործընթացի մեջ է. համանախագահները փոխվել են, պետք է ինչ-որ նոր շունչ տան գործընթացին, դրա համար կա ակտիվացում: Բանախոսը խորհուրդ է տալիս չմոռանալ նաև շատ կարևոր մի իրավիճակ՝ ընտրական ցիկլերը. ընտրական ամեն ցիկլի ժամանակ մարդիկ, հատկապես հզոր երկրների ղեկավարները փորձում են աշխարհի առաջ ցույց տալ, որ իրենք ինչ-որ լավ բան են արել:

Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանը կարող է հասնել Արցախի խնդրի լուծմանը միայն ներքին հզորացմամբ, իսկ եթե սկսենք բավարարվել «վայ-վայ» ասելով, ապա կսկսենք սպասարկել ուրիշների շահերը: Պատերազմի վտանգն, ըստ բանախոսի, ամեն օր կա: Ադրբեջանի ժողովրդի անկանխատեսելիությունը, միջազգային ճնշումները, կոռուպցիան և շատ այլ հարցեր կարող են Ադրբեջանի ներքին իրավիճակում զարգացումների տանել, որոնք կարող են գայթակղություն ձևավորել Ալիևի մոտ, որ՝ այ, հիմա մի բան նախաձեռնեմ, էլի ուշադրության կենտրոնում մնամ: Պողոսյանը խորհուրդ տվեց չմոռանալ նաև այն, որ 2018-ին ընտրություն է լինելու նաև Ադրբեջանում, և որ այնտեղ էլ է զարգանում դրսում կրթություն ստացած սերունդ, ովքեր գիտեն՝ ինչպես է կարիերայի աճը տեղի ունենում կոռումպացված Ադրբեջանում: Նրանք իրար հետ մրցում են ու ընտրության հնարավորությունը օգտագործելու են:

«Ադրբեջան ասելիս միայն Ալիևի ընտանիք պետք չէ հասկանալ: Այս ամենը անկանխատեսելի տարբերակների կարող է տանել: Դա գիտակցելով՝ մենք ավելի շատ ենք նպաստելու խաղաղությանը»,- ասաց նա՝ կոչ անելով ամեն հնարավորություն օգտագործել ի նպաստ մեզ և մեր երկրի հզորությանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ,հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}