ԱՄՆ-ն նախազգուշացրել է ամանորյա տոների ընթացքում Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Նոր Տարվա տոների ժամանակ Եվրոպայում նոր ահաբեկչական հարձակումների հավանականության մասին: Այս մասին գրում է Իզվեստիա.ռու-ն:
«ԱՄՆ պետդեպը Եվրոպա ուղևորվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին»,- նշում է գործակալությունը:
Ամերիկացիներին խորհուրդ են տվել ավելի զգույշ լինել, չկորցնել զգոնությունը Եվրոպայում շրջագայությունների ընթացքում և լինել ուշադիր բազմամարդ վայրերում, մասնավորապես, տոնական միջոցառումների ժամանակ:
Նախազգուշացումը ուժի մեջ կլինի մինչև 2018 թ-ի հունվարի 31-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ