Ադրբեջանցի իրավաբան. ԵԽ-ից արտաքսվելու դեպքում Ադրբեջանը կկորցնի իր անկախությունն ու հեղինակությունը
Այսօր Ադրբեջանի իշխանություններին ևս մեկ հնարավորություն է ընձեռվել ազատ արձակել անազատության մեջ պահվող, քաղբանտարկյալ Իլգար Մամմադովին և դադարեցնել մի գործընթաց, որն ըստ էության կարող է առիթ դառնալ Եվրոպական խորհրդից այդ երկրի արտաքսման համար։ Այս մասին ասվում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որ ոտնահարվել է Մամմադովի թափանցիկ դատավարության իրավունքը: 2017թ հոկտեմբերին Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին 1 ամիս ժամանակ տվեց Իլգար Մամմադովին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում կարող է սկսվել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման գործընթացը։
Ի պատասխան Ալիևը սպառնաց դուրս գալ ԵԽ-ից և ընթացիկ ճգնաժամի համար մեղադրեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
«Դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների համար մտածելու տեղիք է տալիս, այն պետք է ճիշտ քայլ իրականացնի, բաց չթողնի իրեն ընձեռված հնարավորությունը և ազատ արձակի Մամմադովին»,-նշված է հոդվածում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը լքի ԵԽ-ն։ «Բի-Բի-Սի» լրատվական գործակալության հետ զրույցում ադրբեջանցի իրավաբան Էրկին Գադիլին նշել է, որ այն այնքան լուրջ հետևանքներ կունենա երկրի վրա, որ մարդու իրավունքների և անվտանգության հարցը վերջին տեղում կհայտնվի։
«Մենք կկորցնենք անկախությունը, հեղինակությունը, կվատթարանա տնտեսական կապերը, հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային ներդրողների համար բարոյական ռիսկ կլինի երկրում ներդրումներ կատարելը»,-հավելել է վերջինս։
Հիշեցնենք, որ Մամմադովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մամմադովի ձերբակալումը խիստ քննադատության է արժանացել Եվրոպայի խորհրդի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ