Յոկո Օնոն հաղթել է Յոկո Մոնո գարեջրատանը
Ջոն Լեննոնի այրին՝ Յոկո Օնոն, դատարանում հաղթել է համբուրգյան Յոկո Մոնո գարեջրատանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ հաստատությանը Օնոն դատի էր տվել՝ իր անվան հետ նմանահունչ անվանում ունենալու պատճառով: Դատական պրոցեսն ավարտվել է այսօր՝ Գերմանիայում:
Բարի սեփականատերը նշել է, որ նախապես հույսեր ունեին, թե կկարողանան պահպանել հաստատության անվանումը: Յոկո Մոնո անվանումն արգելելու վերաբերյալ դատարանի նախազգուշացումից հետո գարեջրատան տերը որոշ ժամանակ փոխել էր անվանումը՝ դարձնելով պարզապես Մոնո: Այս որոշումից հետո, սակայն, նա և իր փաստաբանը պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը և քայլեր ձեռնարկել՝ բարի անվանումը պահպանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը