Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի դերակատարությունը՝ Արևելքի և Արևմուտքի միջև
«Նիդերլանդների խորհրդարանի ղեկավարի առաջին այցն է Հայաստանի նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,- այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևան ժամանած Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ հանդիպմանը։
Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ մեծ հաճույքով է այցելում Երևան ու կարևորել է Հայաստանի դերակատարությունը որպես կամուրջ Արևելքի եւ Արևմուտքի միջև:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։
Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորել են երկու երկրների միջև իրավապայմնագրային դաշտի ընդլայնումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը