Հրդեհ Նյու Յորքի կենտրոնում
Նյու Յորքի կենտրոնում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի հետևանքով տուժել է 9 մարդ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Հրդեհը, տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի երեկոյան, Հարլեմի թաղամասի տներից մեկի տանիքում: Հրդեհից շրջակայքը պատվել է սև ծխով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 հրշեջ:
Նշվում է նաև, որ քաղաքային իշխանությունները տվյալ շենքում բնակվող 22 ընտանիքի տեղավորել են հյուրանոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ