Թրամփը պետք է դադարի թշնամիներ փնտրել. Բիլ Քլինթոն
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը NBC-ի եթերում խորհուրդ է տվել երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին:
«Թրամփը պետք է դադարի թշնամիներ փնտրել և մարդկանց փնտրել, որոնց հետ պետք է աշխատի։ Մենք նույն տարիքին ենք։ Ի՞նչ ժառանգություն ես ուզում թողնել քեզնից հետո»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Քլինթոնը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ իր հերթին շեշտել է, որ Թրամփը պետք է ավելին անի՝ երկիրը միավորելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին