Արգենտինայի ափերի մոտ անձնակազմի 44 անդամով սուզանավ է անհետացել
Արգենտինայի ռազմածովային նավատորմի «Սան Խուան» մարտական սուզանավն անհետացել է հարավամերիկյան երկրի ափերի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սուզանավը դադարել է կապի դուրս գալ չորեքշաբթի օր Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք ուղևորվելու ճանապարհին: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նավեր և ինքնաթիռներ, դրանք իրականացվում են այն շրջանում, որտեղ վերջին անգամ նկատվել է սուզանավը:
Նշվում է, որ սուզանավի անձնակազմը 44 հոգուց է բաղկացած:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չիլին իրենց օգնությունն են առաջարկել «Սան Խուան» սուզանավի որոնման աշխատանքերում:
Ավելի ուշ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիինը հայտարարել է, որ համաձայն է ընդունել միջազգային օգնությունը:
«Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր ազգային և միջազգային ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են հնարավորինս շուտ հայտնաբերելու «Սան Խուան» սուզանավը», - գրել է Մակրիին իր Twitter- ի միկրոբլոգում: