Մեքսիկան ցանկանում է համագործակցել Եվրասիական միության հետ
Մեքսիկան քննարկում է Եվրասիական տնտեսական միության հետ երկկողմ համաձայնության, ինչպես նաև ԵվրԱզԵս-ի ու Խաղաղօվկիանոսյան դաշինքի միջև համագործակցության հեռանկարները:
Ամփոփելով Ռուսաստան կատարած այցի արդյունքները՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայ Կասոն:
«Իհարկե, Մեքսիկան ցանկանում է առևտրային կապերն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վաճառքի շուկաները: Այս պահին Մեքսիկան ազատ առևտրի մասին համաձայնագրեր է ստորագրել 48 երկրների հետ: Մենք կցանկանայինք կայուն հարաբերություններ հաստատել նաև ԵվրԱզԵսի հետ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ այս գաղափարը իրենց հետաքրքիր է թվում, այս հարցի շուրջ նրանք քննարկումներ են ունեցել ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ և շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ առաջիկա ամիսներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ