Նովգորոդում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով 5 մարդ է տուժել
Նովգորոդում բախվել են ավտոբուսն ու բեռնատար ավտոմեքենան: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով հինգ մարդ է տուժել: Ավտոբուսում եղել է 64 ուղևոր:
ՌԴ պետավտոտեսչությունից տեղեկացրել են, որ արդեն իսկ պահուստային տրանսպորտով կազմակերպել են ուղևորների փոխադրումը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Նովգորոդի շրջանի M-10 «Ռոսիա» դաշնային ավտոճանապարհի 420-րդ կիլոմետրի վրա:
Պատահարի մանրամասներն ուսումնասիրվում են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ