Beeline-ը հաճախորդներին կառաջարկի պրեմիում հեռախոսահամարներ
Հայաստանում Beeline-ը գործարկել է bid.beeline.am հարթակը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ, որոնք նախկինում անհասանելի էին վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ առցանց պատվերների համար։ Ընտրել և գնել նման հեռախոսահամար հնարավոր կլինի մինչև դեկտեմբերի 19-ը և միայն bid.beeline.am հարթակում։ Կայքում ներկայացված է լինելու 72 եզակի հեռախոսահամար։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համարները հնարավոր կլինի գնել երկու տարբերակով՝ 30 օրվա ընթացքում ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել այդ ժամկետի ավարտին և մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին։
Աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձևավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։
«Մենք որոշել ենք մշակել առանձին առցանց հարթակ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան պարզ, հարմար և թափանցիկ ճանապարհով գնել պրեմիում համարներ։ Աճուրդին մասնակցել և համար գնել հնարավոր կլինի ցանկացած սարքի միջոցով և ցանկացած վայրից, գլխավորը համացանցի հասանելիությունն է։ Սա մեր գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների սպասարկման թվային ուղիների զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի և սպասարկման գրասենյակ։
Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են bid.beeline.am կայքում, Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջի միջոցով, անվճար 0611 համարով, կամ Beeline-ի ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան