«Բռնությունից զերծ կյանք յուրաքանչյուր երեխայի համար». երեխաների մտահոգությունները՝ ԱԺ ամբիոնից
«Մենք՝ երեխաներս առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք, ցավոք սրտի իմ այս կարծիքը կիսողները շատ քիչ են»,- այսօր ԱԺ ամբոնից ասաց 16-ամյա Ռուբեն Օհանյանը։
Ռուբենը նշեց, որ մի անգամ հետազոտություն է կարդացել, որտեղ ասում էին, որ Հայասատանում մինչև 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական պատիժ կամ հոգեբանական ճնշում պարունակող դաստիարակության միջոցներ։
«Նրանք, ովքեր կարծում են, որ երեխային ծեծելն արդյունավետ միջոց է, չարաչար սխալվում են»,- ասաց 16-ամյա տղան։
Գյումրեցի Մանե Մհերյան խորհրդրանի ամբիոնից մտահոգություն հնչեցրեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում:
«Երբևիցե չեմ մտածել, որ օրերից մի օր Ազգային ժողովում ելույթ կունենամ։ Բազմաթիվ երեխաներ ստիպված են ապրել իրենց ընտանքիներից հեռու, մանկատներում կամ գիշերօթիկներում, ծնողական սիրուց ու ժերմությունից զուրկ։ Ըստ 2017 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանի մանկատներում ապրում է 647 երեխա, որից 400-ն ունի հաշմանդամություն, գիշեօթիկներում՝ 465 երեխա, իսկ հատուկ դպրոցներում երեխաների թիվն անցել է 2 հազարը, բայց այս երեխաների գրեթե 90 տոկոսն ունի գոնե մեկ ծնող»,- ասաց Մանեն։
Սամվել Խաչիկյանն էլ բարձրաձայնեց երեխաների լավ կրթություն ստանալու հարցը. «Շատերի ուշադրություն են դարձնում երեխաների հագուստին, կահույքին կամ խաղալիքներին, քան կրթությանը»։