«Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք գիդ նշանակել «Հաղթանակ» զբոսայգում»
«Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հիմա «Հաղթանակ» զբոսայգին և դրա հարևանությամբ գտնվող տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոնումենտի շքեղ առանձնատներին և հարցին` արդյո՞ք նա այդտեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:
Պատգամավորի խոսքով՝ բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա:
«Մենք կարող ենք դա տուրիզմի զարգացման մեջ մտցնել և կարող ենք լինել առաջին երկիրը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունի բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող են իրեն որպես գիդ այնտեղ նշանակել»,- կատակով ասաց նա: