Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ:
Հեռախոսազրույցը կկայանա նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցը՝ Քաթարի Էմիրի հետ, այսօր կկայանա հեռախոսազրույցները՝ Դոնալդ Թրամփի, ապա՝ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ: Պուտինը նշել է, որ հեռախոսազրույցների ընթացքում կքննարկվի Սիրիայի թեման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին